ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Քաղաքապետը Ես եմ, վարչապետը՝ նույնպես

Քաղաքապետը Ես եմ, վարչապետը՝ նույնպես
11.11.2026 | 12:27

«Քաղաքացիական պայմանագիր» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը, արտահերթ համապետական ընտրությունները, Սահմանադրության հանրաքվեն, Եկեղեցու կործանման, ԵԱՏՄ-Եվրամիություն, ՀԱՊԿ-ՆԱՏՕ օրակարգերը դեռ չմարսած, կենաց-մահու պայքար է սկսել Երևանի դիվանբաշու աթոռի համար։
Տիկնանց տիկին Աննա Հակոբյանի հոկտեմբերի 10-ի լայվը, մեղմ ասած, դատավճիռ էր, որը նա կարդաց Ավինյանի մասով: Վերջինս պատասխանատու է «ոչ ֆրենդլի» քաղաքի համար, պարտավոր էր լուծել խցանումների հարցը և չպետք է տրվեր գյորմամիշի պես շինթույլտվությունների տրամադրման գայթակղությանը։
Քաղաքային շշուկների համաձայն՝ Ավինյանի կարողությունը հասնում է հարյուրավոր միլիոն դոլարների, և նա վերածվել է ժամանակակից Մոնթեսումա II-ի կամ Թութանխամոնի, չնայած վերջինիս դերը ստանձնել է «Լիդիանի» գլխավոր հանքափոր Գնել Ռամզեսիչը։
Մինչ ՔՊ-ամերձ կուլիսներում թեժ քննարկում են, թե ո՞վ պետք է կատվի վզից զանգը կախի, ինչպե՞ս պետք է զգետնեն սակուրաների տիրակալին և ո՞վ պետք է փոխարինի նրան, հայտնվում է Աննա Հակոբյանը և, ոչ բառացի, ասում. «Ես եմ նոր քաղաքապետը, հանգիստ նստեք տեղներդ»։
Դավադրապաշտական պլանի համաձայն՝ Աննան պետք է դառնա Երևանի առաջին կին քաղաքապետը, իսկ հետո էլ՝ առաջին կին վարչապետը։ Այս պայմանո՞վ է նա վերադարձել տուն. հարցրեք իրեն։ Ինչպես «Մարդը Կապուցինների ծառուղուց» («Человек с бульвара Капуцинов») ֆիլմում են ասում. «Եթե կինը ինչ-որ բան ուզում է, պետք է տաս, այլապես ինքը կվերցնի», իսկ Աննա Հակոբյանի սիրտը իշխանություն է ուզում։

Արեգ ՍԱՎԳՈՒԼՅԱՆ

Հ.Գ.
Կարծում եմ՝ պետք է սկսել ընդհատակյա աշխատանք Երևանի [այլընտրանքային] կառավարության կազմի ձևավորման ուղղությամբ (ցանկացողներ կա՞ն)։ Թե՞ սա էլ կկոչեն իշխանական օրակարգի արձագանք կամ իմիտացիա, ինչպես ալիևյան սահմանադրության դեպքում։
Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ